Տյումենսկում կինը թույլատրել է բռնաբարել իր 7-ամյա աղջկան
ՌԴ Տյումենսկի շրջանի քննիչները մեղադրանք են առաջադրել մի կնոջ, որը 50 հազար ռուբլի պարտքը փակելու դիմաց թույլատրել է բռնաբարել իր 7-ամյա երեխային:
Քննության տվյալներով՝ 2014 թվականին 38-ամյա կինը պարտք է եղել իր եղբոր հարսին, որի առաջարկով էլ համաձայնել է եղբորը «տալ» երեխային: Աղջկան բռնաբարելու դիմաց եղբայրը եւ նրա կինը ոչ միայն ներել են պարտքը, այլեւ 2 հազար ռուբլի վճարել: Հանցագործները ձերբակալված են: