ԱԺ հերթական նստաշրջանը մեկնարկեց 1 րոպե լռությամբ և իշխանություն-ընդդիմություն անհամաձայնությամբ
Դժվար է խոսքեր գտնել՝ գնահատելու համար Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած ողբերգությունը: Ուզում եմ նորից հայտարարել իմ ու խորհրդարանի անունից, որ մենք մեր լիազորությունների շրջանակում մինչեւ վերջ հետեւողական ենք լինելու հանցագործության բացահայտման հարցում: Վստահ եմ, որ հանցագործությունն ամբողջությամբ կբացահայտվի, իսկ մեղավորները խստորեն կպատժվեն: Այս մասին այսօր` փետրվարի 2-ին, ԱԺ նիստում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Պատգամավորները նաեւ 1 րոպե լռությամբ հարգեցին ոճրագործության զոհ դարձած Ավետիսյանների հիշատակը:
Ավելի ուշ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ընդմիջում պահանջեց՝ առաջարկելով քննարկել պետական կառավարման ճգնաժամի մասին բանաձեւը, սակայն Գալուստ Սահակյանի պատասխանից ակնհայտ դարձավ, որ նրանք կողմ չեն նման քննարկմանը:
ԱԺ նախագահն ընդմիջում հայտարարեց, բայց ընդգծեց, որ տպավորություն է, որ ՀԱԿ-ը հոգնել է եւ 20 րոպե ընդմիջում հայտարարեց նրանց հանգստի համար: