211652_close_icon
views-count972 դիտում article-date 13:17 02-02-2015

Հյուրասենյակից գողացել է թվային ֆոտոխցիկը և վաճառել

Հունվարի 29-ին ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում էր ստացվել Գոռավան գյուղի մի բնակչուհու տնից գողություն կատարելու մասին: Ոստիկանները պարզել են, որ գողությունը կատարել է 1980 թ. ծնված Մակիչ Ա.-ն, որը հյուրընկալվելով նշված տանը՝ հյուրասենյակից գողացել է թվային ֆոտոխցիկը և այն վաճառել Երևան քաղաքի Սարյան փողոցում, անծանոթ քաղաքացու: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր