Մոսկվայի մետրոյում հարբած ուսանողը կծել է ոստիկանի մատը
Մոսկվայի մետրոյի կայարաններից մեկում ՌԴ Կալմիկիայի շրջանից մի ուսանող հարբած վիճակում կծել է ոստիկանի մատը:
Լրատվամիջոցները հայտնել են, որ դեպքը տեղի է ունեցել մոսկովյան «Չկալովսկայա» մետրոյի կայարանում:
Մետրոյի փակումից հետո ոստիկանը փորձել է հարբած ուսանողին դուրս հանել տարածքից, սակայն նա համառորեն դիմադրել է և կծել է աջ ձեռքի մատերից մեկը:
Ոստիկանությունից հայտնել են, որ ուսանողը ձերբակալվել է, իսկ ոստիկանին տարել են հիվանդանոց:
Հարուցվել է քրեական գործ: