211652_close_icon
views-count4747 դիտում article-date 01:48 02-02-2015

Երևանում իրար են բախվել տաքսիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ փետրվարի 1-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:40-ի սահմաններում Մաշտոցի պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 53-ամյա Արամ Արամյանի վարած Samand մակնիշի 34 UA 520 համարանիշի և Opel մակնիշի 29 LU 969 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Փաստի առթիվ ՃՈ հետաքննչական բաժնի հետաքննիչ Տիգրան Պողոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր