211652_close_icon

Գավառի և Սևանի տարածաշրջաններում ուժեղ քամի է

views-count2053 դիտում article-date 10:59 01-02-2015
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) և Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 67-71-րդ կմ հատվածում տեղ-տեղ մերկասառույց է: Գավառի և Սևանի տարածաշրջաններում ուժեղ քամի է: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Նմանատիպ նյութեր