Ուկրաինայում 17 զինվորական է զոհվել
Ուկրաինայի Պաշտպանության նախարարության տվյալներով՝ վերջին օրերին երկրի հարավ-արեւելքում 15 զինծառայող է զոհվել: Ռազմական գործողություների հետեւանքով նաեւ 3 խաղաղ բնակիչ է մահացել:
Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ներկայացուցիչներն էլ հայտարարել են, որ մարտերի ընթացքում մոտ 70 ուկրաինացի զինվոր է սպանվել: Տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել:
Երկրի Պաշտպանության նախարարության տեղեկացմամբ՝ մարտերը հիմնականում ընթանում են Դոնեցկի շրջանում եւ Դեբալցեվո քաղաքի շրջակայքում: