Ուկրաինայում հրադադարից հետո զոհվել է 17 ուկրաինացի զինվորական․ Պորոշենկոն
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ԱՄՆ֊ի կոնգրեսում ելույթի ընթացքում հայտարարել է, որ հրադադարի ռեժիմի մասին համաձայնագրից հետո զոհվել է 17 ուկրաինացի զինվորական։ Նրա ելույթը հեռարձակվել է «ՈւՆԻԱՆ»֊ի ուղիղ եթերից, փոխանցում է Gazeta.ru֊ն։
«Զոհվել է 17 մարդ, ևս 67֊ը վիրավոր է։ Մենք շնորհակալ ենք նրանց նման զոհաբերության համար։ Ահա թե ինչ գին ենք ստիպված վճարել խաղաղության համար»,֊ ասել է նախագահը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13֊ին Ուկրաինայի ԱԱՊԽ֊ն հայտնել էր 6 ուկրաինացի զինվորականի մահվան մասին։