McDonald’s-ը 2015-ին Ռուսաստանում 50 ռեստորան կբացի
                        McDonald’s ընկերության  ռուսաստանյան և Կերտրոնական Եվրոպայի մասնաճյուղերի տնօրեն Խամզատ Խասբուլատովն այսօր լրատվամիջոցներին հայտնել է, որ  McDonald’s արագ սննդի ռեստորանային ցանցը 2015-ին մտադիր է ավելի քան 50 ռեստորան բացել Ռուսաստանի տարբեր քաղաքներում: 
Նա նաև նշել է, որ ցանցի ավելացման համար նախատեսվող ներդրումները անցյալ տարվա նման կմնան նույնը՝ մոտ 6 միլիարդ ռուբլի:
Ի դեպ 2014թ-ի ընթացքում ռեստորանների թիվը ավելացել է 73-ով, իսկ մոտ 400-ը վերանորոգվել  և հագեցվել են ժամանակակից տեխնիկայով: Նա նաև նշել է, որ 2014թ-ի տնտեսական դժվարությունների պատճառով,  ստիպված արտադրանքի գները 8%-ով բարձր են եղել: Նա չի բացառել նաև գների հետագա բարձրացման անհրաժեշտության փաստը: 
Նշենք, որ  ամերիկյան McDonald’s ընկերությունը Ռուսաստանում գործում է դեռևս 1990թ-ից:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

