McDonald՛s-ը Ղազախստանում ռեստորան կբացի
                        McDonald's արագ սննդի ռեստորանների ցանցը կգրավի  Ղազախստանի շուկան: 2015 թ-ի երկրորդ կեսին նախատեսվում է առաջին ռեստորանի բացումը: 
Ղազախստանում ռեստորանների ցանցի բացման լիցենզիան ստացել է գործարար Կայրատ Բորանբայեվը: Ղազախստանը կդառնա 120-րդ երկիրը, որտեղ ներկայացված կլինի ընկերության ռեստորանների ցանցը, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը:
Ըստ McDonald's Europe ընկերության նախագահ Դուգ Գոռի, Ղազախստանը աճի և զարգացման բավականին պոտենցիալ ունի:  McDonald's-ի նախագահ և գործադիր տնօրեն Դոն Տոմպսոնի խոսքով էլ` ընկերությունը անհամբեր սպասում է ղազախական շուկա դուրս գալուն. կբացվեն նոր աշխատատեղեր և կներդրվի ընկերության փորձը որակյալ սննդի պատրաստման և հրաշալի մատուցման ոլորտում: 
Կ. Բարանբաևը հարուստ փորձով գործարար է, Ղազախստանում բացել է մեծ ձեռնարկություններ: «Ես շատ հարգանքով եմ վերաբերվում McDonald's ապրանքանիշին, որն աշխարհում ամենաճանաչվածներից է: Հպարտ եմ, որ այդ ապրանքանիշը բերում եմ իմ հայրենիք»,-ասել է նա:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

