Չինաստանում պայթյուն է եղել. կան զոհեր
Այսօր Չինաստանում ուժգին պայթյուն է եղել: Ըստ տեղական լրատվամիջոցների հաղորդման, պայթյունը տեղի է ունեցել Չինաստանի հյուսիսային շրջանում գտնվող Գենխե քաղաքի փայտամշակման գործարանում: Կա 6 զոհ, 3-ը ստացել են ծանր մարմնական վնասվածքներ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրշեջներին հաջողվել է արագ հանգցնել կրակը: Ոստիկանությունը քննում է դեպքի մանրամասները: