Մեխիկոյում ծննդատան մոտ պայթյուն է եղել. կան զոհեր
Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում սննդատան մոտ պայթյուն է եղել:
Հեղուկ գազով լի բեռնատարը պայթել է հենց այն պահին, երբ գտնվել է ծննդատան մոտ: 4 նորածին երեխա և 3 մեծահասակ զոհվել է: Շատերը ստացել են վնասվածքներ: «Կարմիր խաչ»-ի հաղորդմամբ, հաջողվել է փրկել շատ նորածին երեխաների, նրանց տեղափոխել են այլ հիվանդանոցներ:
Պայթյունը փլուզել է ծննդատան շենքի մի մասը, հավանական է, որ փլատակների տակ մարդիկ կարող են լինել: Դեպքի վայրում աշխատում են փրկարարներն ու բժիշկները: