Չինաստանում հնդկական տանկերի պայթյուն է գրանցվել. կան զոհեր
Չինաստանի Չժեցզյան նահանգի ափում խարիսխ գցած հնդկական տանկերի պայթյուն է գրանցվել: Դեպքի հետևանքով 7 մարդ զոհվել է: Պայթման պահին 50 հազար տոննա նավթ փոխադրող նավը բեռով լի է եղել:
Մեծ դժվարությամբ, բայց հրշեջներին հաջողվել է կրակը մարել: Նավում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները:
Դեպքի կապակցությամբ հետաքննություն է սկսվել: