Ավստրալիան` Ասիայի չեմպիոն. տեսանյութ
Ավստրալիայում ավարտվեց Ասիայի գավաթի 2015 թվականի խաղարկությունը: Մրցաշարի գլխավոր խաղում, որը կայացավ Սիդնեյի «Էյ-Էն-Զեթ - Օլիմպիական» մարզադաշտում, առաջնության կազմակերպիչ երկրի հավաքականը ուժեղ գտնվեց Հարավային Կորեայի հավաքականից:
Ավսրալացիները հաշվի մեջ առաջ անցան առաջին խաղակեսի վերջին րոպեին, երբ դիպուկ հարվածով աչքի ընկավ Մասսիմո Լուոնգոն: «Բայեր»-ի կիսապաշտպան Հոն Մին Սոնի ջանքերով հարավկորեացիներին հաջողվեց հաշիվը հավասարեցնել հանդիպման հիմնական ժամանակին ավելացված լրացուցիչ առաջին րոպեին:
Այդուհանդերձ լրացուցիչ ժամանակում Ավստրալիայի հավաքականին հաջողվեց հաղթանակի նժարը իր կողմը թեքել: Ջեյմս Տրոիզիի հարվածը Կանաչ մայրցամաքի ներկայացուցիչներին առաջին հաղթանակը բերեց Ասիայի գավաթի մրցաշարերում:
Որպես Ասիայի գավաթակիր ավստրալացիները իրավունք կստանան մասնակցել Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությանը, որը կկայանա 2017 թվականին:
[b]Ավստրալիա – Հորավային Կորեա`2:1[/b]
Գոլեր` Լուոնգո 45', Տրոիզի 105' – Սոն 90+1’