Սպանվել է «Իսլամական պետության» քիմիական զենքի մասնագետը
ԱՄՆ-ի ռազմական պաշտոնյաները հայտնել են, որ «Իսլամական պետություն» խմբավորման մասնագետը, ով կարողացել է պատրաստել քիմիական զենք, անցյալ շաբաթ սպանվել է Իրաքում:
Ըստ ԱՄՆ-ի ռազմական ուժերի կենտրոնական հրամանատարության՝ Աբու Մալիկը սպանվել է Մոսուլ քաղաքում հունվարի 24-ին, միջազգային կոալիցիայի կողմից հասցրած օդային հարվածի հետևանքով:
Ենթադրվում է, որ Մալիկի մահից հետո «Իսլամական պետություն»-ը չի կարող ստեղծել և օգտագործել քիմիական զենք:
Հայտնի է նաև, որ Մալիկը քիմիական զենք է պատրաստել Սադամ Հուսեյնի համար, իսկ 2005 թ-ին միացել է «Ալ-Քաիդային»: