Թմբուկավոր ատրճանակ՝ ավտոտնակի տանիքից
Հունվարի 29-ին ոստիկանության Իջևանի բաժնում տեղեկություն էր ստացվել, որ 1985 թ. ծնված Փաշիկ Ե.-ն իր տանը ինքնաշեն ատրճանակ է պահում:
Փաշիկ Ե.-ն հրավիրվել է բաժին: Բացատրական աշխատանքների շնորհիվ, ժամը 18.20-ին, նա իր տան բակում գտնվող ավտոտնակի տանիքից ներկայացրել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]