61362 դիտում
11:17 31-01-2015
Սպանության վայրում եղած Mercedes G 500-ի մեջ հայտնաբերվել են հրազեն, պարկուճներ և արյան հետքեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունվարի 30-ին, Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է տեղափոխվել Mercedes G 500 մակնիշի 44 UV 444 համարանիշի ավտոմեքենան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ, 38-ամյա Գառնիկ Նիկողոսյանը և ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ունեն օպերատիվ տվյալներ, որ նշված ավտոմեքենան հունվարի 26-ին եղել է Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում տեղի ունեցած սպանության վայրում, որտեղ կրակոցի հետևանքով սպանվել էր նույն գյուղի բնակիչ, 35-ամյա Արթուր Իրիցյանը:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ երեկ ընթերակաների ներկայությամբ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արկադի Գաբրիելյանի գլխավորությամբ խուզարկություն է կատարվել նշված ավտոմեքենայում, որտեղ հայտնաբերվել է «Սայգա» տեսակի ինքնաձիգ, 2 հատ պարկուճ, իսկ հետևի նստատեղում հայտնաբերվել են արյան հետքեր:
Ըստ տեղեկությունների՝ Գ. Նիկողոսյանը մտերիմ հարաբերությունների մեջ է եղել սպանվածի հետ և մինչև սպանությունը եղել է վիճաբանության վայրում:
Փաստի առթիվ նշված քրեական գործով քննությունը վարում է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Գավառի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ Հարություն Մկրտչյանը, իսկ նշված սպանությունը կատարելու կասկածանքվ կալանավորվել է Լիճք գյուղի բնակիչ, 34-ամյա Արմեն Գորոյանը:
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/01/27/41123/]հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], հունվարի 27-ին՝ ժամը 05:30-ի սահմաններում, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, ոստիկանության Մարտունու բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության և նույն վարչության Մարտունու քննչական բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկված բազմակողմանի օպերատիվ հետախուզական և քննչական գործողությունների և բացատրական աշխատանքների շնորհիվ ոստիկանության Գավառի բաժին էր մեղայականով ներկայացել Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի բնակիչ, 34-ամյա Արմեն Գորոյանը:
Վերջինս կասկածվում էր հունվարի 26-ին Լիճք գյուղում իր մոտ եղած «Մակարով» տեսակի ատրճանակով կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության հետևանքով համագյուղացի, 35-ամյա Արթուր Իրիցյանին սպանելու մեջ: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1399 դիտում
20:49 23-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (22.12.2024 թ․)