211652_close_icon
views-count5231 դիտում article-date 10:50 31-01-2015

Հունվարի 26-30-ը բանկերը գնել են շուրջ 64 մլն դոլար. ՀՀ ԿԲ

Հունվարի 26-30-ն նկած ժամանակահատվածում իրականացվել են հետևյալ գործարքները. USD Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 64,068,862 դոլար 473.33 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 78,793,999 ԱՄՆ դոլար 476.41 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գնվել եւ վաճառվել է 200,000 ԱՄՆ դոլար 474.50 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով : Միջբանկային շուկայում իրականացվել է 28,600,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 476.86 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: EUR Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5,214,122 EUR 532.32 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 8,069,511 EUR 539.45 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: RUB Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 528,893,588 ՌԴ ռուբլի 6.97 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 147,026,704 ՌԴ ռուբլի 7.29 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել: Հունվարի 19-25-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 50.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 28.7 մլն ԱՄՆ դոլար: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Նմանատիպ նյութեր