Ճապոնիայում ձնաբքի պատճառով հարյուրավոր չվերթներ են հետաձգվել
Ճապոնիայի հյուսիսում գտնվող Հոկայդո կղզում անդադար ձյունը էլեկտրամատակարարման դադադարեցման պատճառ է դարձել: Մոտ 5000 տուն մնացել է առանց հոսանքի, 300 գնացքների մեկնումը և 270 ավիաթռիչք հետաձգվել է:
Օդերևութաբանները կանխատեսել են, որ մոտակա օրերին ևս ուժեղ քամի և տեղումներ են սպասվում: Ըստ տեղեկությունների, կղզու որոշ շրջաններում քամու արագությունը հասնում է 35-40 մ/վ-ի, իսկ ձյան բարձրությունն արդեն 70 սմ է:
Բնակչությանը խորհուրդ է տրվել տանից դուրս գալ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Ձյան պատճառով արագընթաց գնացքների երթևեկությունը նույնպես կաթվածահար է եղել: