Դիեգո Ֆորլանը կարող է վերադառնալ Պրեմիեր լիգա
Ուրուգվայցի հանրահայտ հարձակվող Դիեգո Ֆորլանը, ով ներկայումս հանդես է գալիս ճապոնական «Սերեսո» ակումբի կազմում, կարող է վերդառնալ անգլիական Պրեմիեր լիգա, որտեղ ժամանակին հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում:
Ինչպես տեղեկացնում են բրիտանական ԶԼՄ-նեչը, 2010 թվականի աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Հալլ Սիթի»-ն և «Վեսթ Բրոմվիչ»-ը: Երկու ակումբներն էլ նոր հարձակվողի փնտրտուքների մեջ են: