Դիեգո Կոստա. Չեմ ուզում խաբել, ցանկանում էի վերադառնալ «Ատլետիկո»
«Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստան անդրադարձել է իր չկայացած տեղափոխությանը Մադրիդի «Ատլետիկո»:
«Հայտնի բան էր, որ «Ատլետիկո» վերադառնալուս հավանականությունը մեծ էր: Այն չստացվեց որոշ պատճառներով: Շնորհակալ եմ երկրպագուներին և Սիմեոնեին` ինձ վստահելու համար:
Այժմ ես «Չելսիի» խաղացող և երջանիկ եմ այստեղ: Հուսով եմ, որ «Ատլետիկոն» այս մրցաշրջանում էլ նույնքան հաջողակ կլինի, որքան` նախորդում: Ես ցանկանում էի վերադառնալ, չեմ խաբի», ասել է Կոստան: