211652_close_icon

Թիկնիզյանը մտադիր չէ վերադառնալ Ռուսաստանի Պրեմիեր լիգա

views-count1663 դիտում article-date 23:56 01-12-2025
«Ցրվենա Զվեզդայի» ու Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը մտադիր չէ վերադառնալ Ռուսաստանի Պրեմիեր լիգա։ Այս մասին սոցցանցերում հայտնում է ինսայդեր Իվան Կարպովը։

26-ամյա ֆուտբոլիստը չի ուզում հեռանալ Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդայից»։

Ավելի վաղ РИА Новости-ն հաղորդել էր, թե Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի առաջատար ակումբներից մեկը հետաքրքրված է Թիկնիզյանի ծառայություններով։

Հայ ֆուտբոլիստը 2025թ. ամռանն է Մոսկվայի «Լոկոմոտիվից» տեղափոխվել «Ցրվենա Զվեզդա», որտեղ 20 խաղում կատարել է 2 գոլային փոխանցում։

Նմանատիպ նյութեր