711 դիտում
16:53 30-01-2015
Կանոնակարգվում են պետգնման համակարգի խնդիրները
Փոփոխություններ կատարելով իր նախկին որոշումներից երկուսում և ուժը կորցրած ճանաչելով ևս մեկը, գործադիրը կանոնակարգել է պետական գնումների համակարգում արձանագրված մի շարք խնդիրներ: Մասնավորապես, սահմանվել են հրատապության հիմքով պայմանավորված մեկ անձից գնումներ կատարելու դեպքում մասնակիցների որոշման հետ կապված հարաբերությունները, նախատեսելով, որ հրավերը միաժամանակ ուղարկվում է առնվազն երեք մասնակցի և զուգահեռաբար հրապարակվում www.gnumner.am կայքում, մինչև 20 մլն դրամ գին ունեցող գնումները հնարավորինս կարճ ժամկետում մրցակցային սկզբունքով կազմակերպելու և անցկացնելու հնարավորությունը, սահմանափակվել է պայմանագիր կնքած անձի կողմից պայմանագրային պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու դեպքում վերջինիս նկատմամբ առանց որևէ պատասխանատվություն կիրառելու հանգամանքի պայմանագիրը դադարեցնելու պատվիրատուի հնարավորությունը և այլն:
Սահմանվել է, որ որոշման պահանջները չեն տարածվում մինչև որոշումն ուժի մեջ մտնելը սկսած և չավարտած գնման գործարքների վրա: Վարչապետի դիտարկմամբ, որոշումը շոշափում է ներկրողների և արտադրողների հարաբերությունները: Փաստաթղթի մշակման գործում մեծ աշխատանք են կատարել ՀՀ ֆինանսների նախարարությունը և ՀՀ կառավարության աշխատակազմը: Սակայն կան դեպքեր, երբ գնման մրցույթի հայտ են ներկայացնում մարդիկ, ովքեր ոչ ներկրում ունեն տվյալ ապրանքից, ոչ էլ արտադրություն: Նրանք երրորդ, չորրորդ մարդկանցից գնում են ապրանքը երկու-երեք անգամ թանկ և մասնակցում մրցույթին: «Դա հարկավոր է սահմանափակել, - ասել է վարչապետը: - Եթե մարդն այդ ապրանքից ոչ ներկրում է և ոչ էլ արտադրում, ի՞նչ իրավունք ունի մրցույթին մասնակցել»: Հովիկ Աբրահամյանը կարևորել է այդ գործընթացը և առաջարկել շահագրգիռ նախարարություններին վերստին քննարկել հարցը և անհրաժեշտության դեպքում այն կարգավորել կառավարության որոշմամբ: «Սա պետք է լինի ամենաթափանցիկ և արդար գործընթացը, քանի որ դրանից մեծ դժգոհություն կա», - հավելել է կառավարության ղեկավարը:
ՀՀ վարչապետը պատկան մարմիններին հանձնարարել է ուժեղացնել բնակչության իրազեկման աշխատանքը, քանի որ հաճախ գործն արվում է, սակայն հանրությունն անտեղյակ է:
«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով սահմանված ընտանեկան, սոցիալական նպաստները և հրատապ օգնությունը, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստների նշանակման և վճարման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ կառավարության որոշմամբ, որի մեկ տարվա գործողության ընթացքում առաջացել է իրավակիրառական որոշ դրույթների հստակեցման անհրաժեշտություն: Այդ որոշման մեջ գործադիրը կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնցով օպտիմալացվում են նպաստների նշանակման և վճարման ընթացակարգերը և ապահովվում է պետական նպաստների համակարգի բնականոն գործունեությունը:
Իր ընդունած հինգ որոշմամբ գործադիրը, ի կատարումն 2001թ. հունիսի 9-ի «Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների հաշվառման ու գրանցման, պետական քարտադարանի ստեղծման և վարման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման պահանջների, լրացրել է Հայաստանի մարզերի և Երևան քաղաքի աշխարհագրական օբյեկտների անվանումների ցանկը, որից կարող են օգտվել ցանկացողները:
Նմանատիպ նյութեր
912 դիտում
13:39 12-06-2014
Կանոնակարգվում է տնտեսական գործունեությունը սահմանային շերտում
1210 դիտում
10:17 22-05-2020
Կանոնակարգվում է պատմամշակութային հուշարձանների պահպանությունը․ «Հայաստանի Հանրապետություն»
1731 դիտում
09:51 27-03-2021
Կանոնակարգվում են հողերի ռեկուլտիվացման ֆինանսական մեխանիզմները․ «Հայաստանի Հանրապետություն»
Այս բաժնից
595 դիտում
18:32 09-01-2025
Սինգապուրում Հայաստանի նորանշանակ պատվավոր հյուպատոսի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
898 դիտում
18:21 09-01-2025
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին
1927 դիտում
18:16 09-01-2025
Տեղադրվել է տեսանկարահանող սարք․ ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է