Bloomberg պարբերականը գրում է, որ ԱՄՆ-ի նավթային պաշարների գերավելցուկի մասին շրջանառվող տեղեկությունների ֆոնին նավթի գինը շարունակում է ընկնել:
Ըստ թերթի՝ դա կարող է վատթարացնել նավթի գլոբալ ավելցուկի հետ կապված իրավիճակը:
Հունվարի 12-ին Brent տեսակի նավթի արժեքը լոնդոնյան բորսայում իջավ մինչև 47 դոլարի նշագիծը՝ 1 բարելի դիմաց: Փետրվարյան մատակարարումների նվազագույն գործարքները կնքվել են 1 բարել նավթի դիմաց 46,66$-ով:
Միևնույն ժամանակ Նյու Յորքի առևտրային բորսայում WTI տեսակի նավթի գինն էժանացել է 2,29$-ով, ինչը վերջին 5,5 տարվա ընթացքում գրանցված ամենացածր ցուցանիշն է: