Ջոն Քերրին կարող է փետրվարի սկզբին Մոսկվա այցելել
Tass գործակալությունը, հղում անելով Վաշինգտոն ում իր դիվանագիտական աղբյուրին, հաղորդում է, որ Սպիտակ Տանը քննարկվում է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի՝ Մոսկվա այցելելու հնարավորությունը:
Աղբյուրը նշել է, որ Քերրիի այցը կարող է տեղի ունենալ ամերիկյան կողմի խնդրանքով՝ փետրվարի 4-5-ին:
Ջոն Քերրին վերջին անգամ Մոսկվա է այցելել 2013 թվականի մայիսին: