211652_close_icon
views-count5095 դիտում article-date 08:29 30-01-2015

Իշխանությունները մտադիր են գարնանը Հայաստանում համաներում հայտարարել. ՉԻ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է, որ ըստ շրջանառվող լուրերի, իշխանությունները մտադիր են գարնանը Հայաստանում համաներում հայտարարել՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ: Ըստ տեղեկությունների, իշխանական կուլիսներում ներկայումս քննարկվում է, թե ՀՀ քրեական օրնենսգրքի որ հոդվածներով դատապարտված անձանց վրա է տարածվելու համաներումը: Նշենք, որ սովորաբար համաներման մասին նախապես չեն հայտարարում, այլ այդ մասին իմացվում է միայն այն բանից հետո, երբ նախագահականը նախագիծն ուղարկում է խորհրդարան, ընդ որում՝ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում այս նախագիծը քննարկվում է փակ ռեժիմով, եւ միայն դրական եզրակացություն ստանալուց հետո այն ներկայացվում է Աժ լիագումար նիստին»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր