ՆԱՏՕ-ն կպաշտպանի՞ ՀՀ անվտանգությունը, եթե ՌԴ ռազմաբազան դուրս գա Հայաստանից. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ Գյումրիում տեղի ունեցած արյունալի դեպքերից հետո հայկական և ռուսական որոշ շրջանակներ սկսեցին քննարկել անգամ ռուսական ռազմաբազան ՀՀ-ից հանելու հարցը: Թերթը ԱՄՆ դեսպանի ժամանակավոր հավատարմատար Ք. Փրայսին հետևյալ հարցն էր ուղղել, որ եթե ՌԴ ռազմաբազան դուրս գա Հայաստանից, դատելով հայ-թուրքական և հայ-ադրբեջանական լարված հարաբերություններից, եթե Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես դիմի ՆԱՏՕ-ին, ապա ՆԱՏՕ-ն պատրա՞ստ է պաշտպանել ՀՀ անվտանգությունը՝ այդ թվում Հայաստանում խաղաղապահ ուժեր տեղակայելով:
ԱՄՆ դեսպանատնից պատասխան է ստացվել, որ Հայաստանն արժեքավոր գործընկեր է ՆԱՏՕ-ի համար, և «Գործընկերություն հանուն խաղաղության» նախաձեռնության շրջանակում Հայաստանի ներգրավվածության աստիճանը կախված է ՀՀ Կառավարությունից: Ներկայումս Դաշինքում Հայաստանի անդամակցության հարց չի քննարկվում, քանի որ Հայաստանի կողմից նման հայտ չի ներկայացվել: Այլ կերպ ասած՝ անհրաժեշտ է պաշտոնապես դիմել, քննարկել:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։