Գետնանցումների գրքերը կարկանդակներից էժան են. Առավոտ
«Առավոտ» թերթը գրում է, որ Բժշկական համալսարանի գետնանցումի աստիճանների վրա տառացիորեն թափված գրքեր են վաճառում: Հեռվից դրանք խոտի դեզ են հիշեցնում կամ կարտոֆիլի կույտ:
Թերթը նշում է նաև, որ գետնանցումի աստիճանների գրքերն ավելի էժան են, քան հարևան արագ սննդի կրպակներում վաճառվող կարկանդակներն ու բրդուճները: Գրավաճառները պատրաստ են նաև գրքերի վրա «տարածվող» մեծ զեղչի դեպքում էլ հավելյալ զեղչ անել: Նրանց որոշ «կոլեգաներ» նույնիսկ կիլոգրամով են գրքեր վաճառում՝ մարդիկ հացի խնդիր ունեն: Ավետիք Իսահակյանի կանխատեսած ոգու սովը եկել է:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։