211652_close_icon
views-count1625 դիտում article-date 23:22 27-01-2015

Հայոց բանակը մեր ազգի դարավոր երազանքի ծնունդն է. Գեղարքունիքի մարզպետ

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը Բանակի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել, որում մասնավորապես ասվում է. «ՀՀ սահմանների պաշտպանության եւ Արցախի ազատագրության մարտերում ծնունդ առած Հայոց հաղթական բանակը այսօր էլ անսասան ու հպարտ կանգնած է հայրենի սուրբ հողի պաշտպանության դիրքերում՝ ավելի քան երկու տասնամյակ անվրեպ չեզոքացնելով հակառակորդի բոլոր ագրեսիվ գործողությունները, զավթողական ձգտումները: Հայոց բանակը մեր ազգի դարավոր երազանքի ծնունդն է, մեր ձեռքերով փայփայած, կյանք ու ուժ առած անպարտ հերոսը, մեր հայրենիքի խաղաղ, հաղթական ընթացքն ու ապագան, մեր պատմության վերջին հազարամյակի գլխավոր արժեքն ու ձեռքբերումը՝ համահայկական իղձերի իրականացման ճանապարհին: Հայոց բանակի ստեղծման օրվա կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ Հայոց բանակի զինծառայողներին, նորակոչիկներին, ազատամարտիկներին, համաժողովրդական ու համազգային բանակը կերտող համայն հայությանը, մաղթում քաջ առողջություն և նորանոր հաջողություններ Հայոց բանակաշինության գործում»:

Նմանատիպ նյութեր