Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահի տեղակալին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ռուսական «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահի տեղակալ Վալերի Գոլուբեւին:
Զրուցակիցները քննարկել են էներգետիկայի ոլորտում երկկողմ համագործակցությանը, «Գազպրոմ Արմենիա» ընկերության գործունեությանն առնչվող հարցեր: Հովիկ Աբրահամյանը եւ Վալերի Գոլուբեւն անդրադարձել են «Գազպրոմ»-ի կողմից Հայաստանի էներգետիկ համակարգում իրականացվող ներդրումային ծրագրերի ընթացքին եւ հեռանկարներին:
Կողմերը բարձր են գնահատել էներգետիկայի բնագավառում հայ-ռուսական համագործակցության ներկա մակարդակը եւ «Գազպրոմ»-ի դերը ոլորտում երկկողմ կապերի խորացման գործում, ինչպես նաեւ քննարկել փոխգործակցության զարգացման հնարավորություններին վերաբերող այլ հարցեր: