211652_close_icon
views-count2241 դիտում article-date 14:42 27-01-2015

Վիլանովայի նախկին օգնականը նշանակվել է «Բարսելոնա»-ի մանկապատանեկան թիմերի տնօրեն

«Բարսելոնա»-ի նախկին գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովայի նախկին օգնական Խորդի Ռոուրան նշանակվել է «Բարսելոնա»-ի մանկապատանեկան թիմերի տնօրեն, հայտնում է կատալոնյան ակումբի պաշտոնական կայքը: Վիլանովայի բուժման ժամանակ Ռոուրան տևական ժամանակ կատարում էր «Բարսելոնա»-ի գլխավոր մարզչի պարտականությունները: Հիշեցնենք, որ Տիտո Վիլանովան մահացավ 2014 թվականի ապրիլին: Երկուս ու կես տարի թքագեղձի քաղկեցի դեմ պայքար մղած Տիտոն չկարողացավ դիմակայել հիվանդությանը:

Նմանատիպ նյութեր