ՀՅԴ-ն շուտով կոալիցիա կկազմի ՀՀԿ-ի հետ. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ՀՅԴ ընդհանուր ժողովի շուրջ իրադարձությունների զարգացմանը զուգահեռ, երբ հայտնի է դարձել, որ մարդիկ սկսել են խմբերով լքել կուսակցության շարքերը, նորից սկսել են շրջանառվել տեղեկություններ, ըստ որոնց՝ ՀՅԴ-ն շուտով կոալիցիա կկազմի ՀՀԿ-ի հետ: Ըստ տեղեկություննեի՝ ՀՅԴ–ն բանակցությունների ժամանակ ակնարկել է, որ իրենց համար նախընտրելի տարբերակներից է, որ դաշնակցականներին տրվեն ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի, գյուղատնտեսության նախարարի, ինչպես նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնները:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


