«Ալ-Քաիդա»-ի 3 անդամներ սպանվել են անօդաչու սարքի հարվածից
Լրատվամիջոցները հայտնել են, որ Եմենից հաղորդագրություններ են տարածվել, որ ամերիկյան անօդաչու սարքի հարվածից սպանվել են «Ալ-Քաիդա» խմբավորման 3 զինյալներ:
Ըստ զինվորականների, հարվածի թիրախը եղել է մեքենան, որն ընթացել է երկրի կենտրոնական մասի անապատային տարածքով:
Ի դեպ՝ այդ տարածքում օդային հարվածները ԱՄՆ-ի մարտավարության հիմնական մասն են կազմում ծայրահեղականների դեմ պայքարում, սակայն Պենտագոնի քաղաքականությունը այդ հարցում շատ հաճախ քննադատության է ենթարկվում, հատկապես Եմենում տիրող ներկայիս քաղաքական իրավիճակի պայմաններում:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ ԱՄՆ-ի կողմից աջակցություն ստացող Եմենի կառավարությունը հրաժարական է տվել շիա-ապստամբների ճնշման հետևանքով: