2474 դիտում
16:26 15-10-2022
Հիշենք և մեծարենք․ Արցախի ոստիկանության 5 ծառայողները զոհվել են անօդաչու թռչող սարքի հարվածից՝ Հադրութի շրջանի «Թութակ» կոչվող տեղամասում
Այսօր Արցախի Հանրապետության ՆԳ նախարարության ոստիկանության 5 ծառայողների՝ ոստիկանության կապիտան Արսեն Հարությունյանի, լեյտենանտներ՝ Տիգրան Պետրոսյանի , Բենիկ Համբարձումյանի, Հրայր Դանիելյանի և սերժանտ՝ Աշոտ Դալլաքյանի հիշատակի օրն է: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության ՆԳ նախարարության ոստիկանությունը:
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին մասնակցել և հերոսական ուղի է անցել նաև ոստիկանության համահավաք գումարտակի անձնակազմը: Շուրջ 44 օր տևած ռազմական գործողությունների ընթացքում ոստիկանության համահավաք գումարտակից զոհվել է 11 ծառայող:
Արսեն Հարությունյանը, Տիգրան Պետրոսյանը , Բենիկ Համբարձումյանը, Հրայր Դանիելյանը և Աշոտ Դալլաքյանն անմահացել են ադրբեջանական զինուժի կողմից կիրառված անօդաչու թռչող սարքի հարվածից՝ Հադրութի շրջանի «Թութակ» կոչվող տեղամասում:
ՆԳ նախարարության և ոստիկանության ղեկավար կազմը՝ համակարգի մի խումբ ծառայողների ուղեկցությամբ, այսօր հարգանքի տուրք են մատուցել, ծաղիկներ խոնարհել ու խնկարկել ռազմական գործողությունների ընթացքում անմահացած ոստիկանների շիրիմներին:
Վերջիններս հետմահու պարգևատրվել են պետական ու գերատեսչական մեդալներով ու շքանշաններով, իսկ Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով՝ «Արիություն» մեդալով: Հայրենիքին մատուցած անձնուրաց ծառայության համար՝ ոստիկանության 2 ծառայող արժանացել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանի:
Խունկ և օրհնություն մեր հերոս եղբայրների անմահ հիշատակին:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1018 դիտում
19:12 25-01-2025
Սուդանի հիվանդանոցներից մեկին անօդաչու թռչող սարքի հարվածից ավելի քան 70 մարդ է զոհվել
Այս բաժնից
988 դիտում
23:56 25-01-2025
ԱՄՆ-ը դադարեցրել է գենդերային չեզոք «X» նշանով անձնագրերի տրամադրումը
970 դիտում
23:35 25-01-2025
Տուսկի սպառնալիքները ցույց են տալիս, թե ինչ արժե արևմտյան ժողովրդավարությունը․ Զախարովա
916 դիտում
20:57 25-01-2025
Լիբանանի բանակը Իսրայելին մեղադրել է երկրի տարածքից զորքերը դուրս բերելը ձգձգելու մեջ