211652_close_icon
views-count3538 դիտում article-date 19:04 26-01-2015

Ռոնալդուն պետք է պատժվի. Նեյմար

«Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը կարծիք է հայտնել, որ Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Իսպանիայի առաջնության 20-րդ տուրում «Կորդոբա»-ի խաղացողին միտումնավոր հարվածելու համար պետք է պատժվի: Հիշեցնենք, որ պորտուգալացին ոչ մարզական արարքի համար կարմիր քարտ էր ստացել: «Ես կարգապահական կոմիտեում չեմ աշխատում, և չգիտեմ թե ինչպես պետք է պատժել Ռոնալդուին: Այդ որոշումը պետք է կայացնի հատուկ մարմինը: Ես մտածում եմ միայն իմ թիմի մասին: Ես չեմ սիրում խոսել այլ թիմերի խաղացողների մասին: Բոլոր խաղացողներն էլ հանդիպումների ժամանակ երբեմն «կորցնում» են գլուխները և տրվում են էմոցիաներին: Դա վատ է: Նման կերպ չի կլարելի վարվել: Կարծում եմ Ռոնալդուն պետք է պատժվի: Չի բացառվում, որ տվյալ դրվագում մրցակցի խաղացողը սադրել է Ռոնալդուին»,- Նեյմարի խոսքերը մեջբերում է AS-ը:

Նմանատիպ նյութեր