4548 դիտում
17:44 26-01-2015
Երևանում 32-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 63-ամյա հետիոտնին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 26-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:30-ի սահմաններում Դավիթ-Բեկի փողոցի թիվ 28 էլեկտրասյան դիմաց Երևանի բնակիչ 32-ամյա Նազարեթ Նազարեթյանը իր վարած Mercedes Sprinter մակնիշի 99 NU 997 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ, 63-ամյա Եփրանդի Շեթյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հետիոտնը փողոցն անցնելիս է եղել չթույլատրելի հատվածով:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:
Դեպքի մասին տեղեկացվել է ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն:
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է քննիչ Հրանտ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով մեքենան տեղափոխվեց Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդը՝ բժշկական կենտրոն՝ պարզելու սթափության աստիճանը:
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+