Բաքուն հրաժարվել է ԱՄՆ-ի դեսպանատան նոր շենք կառուցելու պայմանագրից
Ադրբեջանական Turan գործակալությունը, հղում անելով իր աղբյուրին, հայտնում է, որ Ադրբեջանի կառավարությունը հրաժարվել է ԱՄՆ-ի նոր դեսպանատան շենք կառուցելու պայմանագրից և մերժումով պատասխանել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի նամակին:
Ըստ գործակալության՝ դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները խիստ քննադատության ենթարկեցին 2013 թ-ին Ադրբեջանում անցկացված ընտրությունները:
ԱՄՆ պետքարտուղարի նամակում ասված էր, որ դեսպանատան ներկայիս շենքը շատ հին է, տարածքով փոքր և չի համապատասխանում իրենց պահանջներին: