Լեհաստանը մտադիր է հրաժարվել «Գազպրոմ»-ի հետ կնքած երկարաժամկետ պայմանագրից
Լեհաստանի պետական PGNiG գազային ընկերությունը մտադիր չէ երկարաձգել Գազպրոմ-ի հետ կնքած երկարաժամկետ պայմանագիրը, հայտարարել է Լեհաստանի կառավարության՝ գազային ու էներգետիկ հարցերով ենթակառուցվածքի ղեկավար Պետր Նաիմսկին, փոխանցում է Reuters-ը:
«Մենք կձգտենք այն իրավիճակին, երբ երկարաժամկետ պայմանագիրը կգնա անցյալ: Եթե ռուսական գազի գինը բավականաչափ մրցունակ լինի, ապա չենք բացառում նրա ձեռք բերելը, սակայն ոչ երկարաժամկետ համաձայնագրի շրջանակներում»,-ասել է Նաիմսկին:
1996 թ-ին ստորագրված պայմանագրի ժամկետն ավարտվում է 2022 թ-ին: Ըստ դրա՝ Լեհաստանը տարեկան մինչև 10.2 մլրդ խմ գազ է գնում Ռուսաստանից: Սակայն այժմ գտնում է, որ գազի գինը չափազանց բարձր է: