24496 դիտում
18:46 25-01-2015
Կասկադյորական վթար՝ Երևանում. 23-ամյա վարորդը Nissan March-ով «ողջագուրվել է» էլեկտրասյանն ու ավտոլվացման կետի պատին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունվարի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:20-ի սահմաններում Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակիչ, 23-ամյա Մարտիկ Բադիրյանը իր վարած Nissan March մակնիշի 34 CQ 062 համարանիշի ավտոմեքենայով Դավիթ Բեկի փողոցում դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել էլեկտրասյանը և 174/1 հասցեում գործող ավտոլվացման կետի պատին:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի աշխատակիցները՝ ավագ տեսուչ Սուրեն Ջաբաղյանի և տեսուչ Շահեն Սարգսյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հարվածի արդյունքում ավտոմեքենան «պրեսի» է ենթարկվել էլեկտրասյան և պատի արանքում ու հիմա փորձում են մեծ դժվարությամբ ավտոմեքենան դուրս բերել:
Նախնական տվյալներով NISSAN MARCH մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 1.000.000 ՀՀ դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր: Ընդ որում, տվյալ մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 30.000 ՀՀ դրամ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 63+
63+