Օբաման դատապարտել է ճապոնացի պատանդի սպանությունը
                        ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման դատապարտել է «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների կողմից ճապոնացի պատանդի սպանությունը: Նախագահը կատարվածը «ստոր հանցագործություն» է անվանել: 
«ԱՄՆ-ն շարունակելու է միջոցներ ձեռնարկել՝ իսլամիստներին թուլացնելու եւ վերջնականապես ոչնչացնելու ուղղությամբ»,-հայտարարել է Օբաման: 
Քենդզի Գոթոյի սպանությունը դատապարտել է նաեւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը՝ նշելով, որ Ճապոնիան գլուխը չի խոնարհի ահաբեկչական վտանգի առաջ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

