ԻՊ-ի կողմից խորվաթ պատանդի սպանությունը պաշտոնապես չի հաստատվել
                        Խորվաթիայի վարչապետը հայտարարել է, որ իշխանությունները դեռեւս չեն կարող հաստատել քաղաքացի Թոմիսլավ Սալոպեկի սպանությունը: Հիշեցնենք՝ նրան Եգիպտոսում գերի էին վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները  եւ պահանջել երկու օրում ազատել  բանտարկված մահմեդական կանանց: 
Զինյալները լուսանկար էին հրապարակել, որում, իրենց պնդմամբ, սպանված Թոմիսլավն է: «Ներկա պահին չենք կարող 100 տոկոսով ասել, որ դա այդպես է, եւ չգիտեմ՝ կարող ենք դա հաստատել առաջիկա օրերին, թե ոչ»,-ասել է Զորան Միլանովիչը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

