Աբրահամ Լինկոլնի մազերը վաճառվել են աճուրդում
Associated Press գործակալությունը հաղորդել է, որ ԱՄՆ Դալլաս քաղաքում աճուրդի ժամանակ վաճառվել է իրերի հավաքածու, որոնք պատկանել ԱՄՆ նախագահ Աբրահամ Լինկոլնին: Իրերի թվում եղել է նաև մազափունջ, որ կտրել է վիրաբույժ Ջոզեֆ Բարնսոնը պատմական գործչի մահից հետո:
Ամբողջ հավաքածուն վաճառվել է 803.889 դոլարով, ինչը երկու անգամ գերազանցել է աճուրդի կազմակերպիչների կանխատեսումները: Միայն մազափունջը վաճառվել է 25.000 դոլարով: