Կահիրեում բախումների ժամանակ կին է մահացել
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ցուցարարների եւ ոստիկանների միջեւ բախումների հետեւանքով մի կին է մահացել: Ցուցարարները բողոքել են երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի ռեժիմի դեմ:
Երկրի Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ կինը՝ Շաիմա Ալ-Սաբահը, մահացել է մի քանի կրակոցներից: Ներկաների խոսքով՝ կրակողները եղել են ոստիկանները, որոնք փորձել են ցրել ցուցարարներին:
Ցույցը կազմակերպել էին Եգիպտոսում արգելված «Մահմեդական եղբայրներ» շարժման անդամները: