Թուրքիայում տեղի ունեցած բախումների հետևանքով մահացել է 3 մարդ, կան նաև վիրավորներ. տեսանյութ
Թուրքիայի Հաքքարի նահանգի Յուքսեքով քաղաքում ոստիկանության և քաղաքացիների միջև տեղի են ունեցել բախումներ, հաղորդում է Dogan Haber-ը:
Սպանվել է 3 մարդ, կան բազմաթիվ վիրավորներ: Ըստ տեղեկությունների՝ բախումների մասնակիցներից շատերը եղել են Քրդական աշխատավորական կուսակցության անդամներ: Չնայած սահմանված պարետային ժամին, փողոցներ են դուրս եկել հարյուրավոր քաղաքացիներ, որոնց մի մասը զինված է եղել:
Բախումները ոստիկանության հետ ուղեկցվել են կրակոցներով և ինքնաշեն պայթուցիկների գործադրմամբ:
Ոստիկանները ցուցարարներին ցրելիս հրազեն են կիրառել, ինչպես նաև ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ: