Կահիրեում շենք է փուլ եկել. 9 մարդ մահացել է
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում շինություն է փլվել: Փլուզման պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում:
Մարդկանց որոշ մասին հաջողվել է դուրս բերել փլատակներից, սակայն տեղական լրատվանիջոցները հայտնում են, որ դրանց տակ հնարավոր է էլի մարդիկ մնացած լինեն:
Նմանատիպ դեպքերը Եգիպտոսում հազվադեպ չեն: Հիմանական պատճառը շինարարական աշխատանքների իրականացման ցածր ստանդարտներն են :