Լիբիայում իսլամական խմբավորման առաջնորդ է մահացել
Լիբիական «Անսար աշ-Շարիա» իսլամիստական խմբավորման ներկայացուցիչները հաստատել են իրենց առաջնորդի՝ Մոհամեդ Ալ-Զահավիի մահվան լուրը:
Հայտնի է, որ նա մահացել է Բենգազիում՝ Լիբիայի կառավարական զորքերի միջեւ տեղի ունեցած մարտերում ստացած վնասվածքներից: Խմբավորման անդամները խոստացել են վրեժխնդիր լինել առաջնորդի մահվան համար:
«Անսար աշ-Շարիա»-ին մեղադրում են 2012 թվականին Բենգազիում ԱՄՆ դեսպանատան շենքի վրա հարձակվելու մեջ: Այդ ժամանակ սպանվել էր ԱՄՆ դեսպանը եւ եւս 3 ամերիկացի:
Հիշեցնենք, որ Վաշինգթոնը «Անսար աշ-Շարիա»-ին դասել է ահաբեկչական խմբավորումների շարքը: