211652_close_icon
views-count1417 դիտում article-date 13:06 01-02-2015

Սիրիայում իսլամիստական խմբավորման առաջնորդ է սպանվել

Սիրիայի հյուսիս-արեւելքում երկրի բանակայինները 50 զինյալի են ոչնչացրել, եւս 150-ը վիրավորվել է: Մարտերն ընթացել են «Սուկուր աշ-Շամ» խմբի զինյալների հետ: «Սուկուր աշ-Շամ»-ը «Ջեյշ ալ-Իսլամ» խմբավորմանն է պատկանում: Սպանվածների թվում է խմբավորման առաջնորդներից մեկը՝ «Աբու Հասան ատ-Տուրկի» մականունով: Նախորդ շաբաթ «Ջեյշ ալ-Իսլամ»-ի զինյալները հրթիռակոծել էին Դամասկոսը, ինչի հետեւանքով 6 խաղաղ բնակիչ էր մահացել, եւս 53-ը՝ վիրավորվել:

Նմանատիպ նյութեր