Ատլանտայում երկու ինքնաթիռ են խուզարկել՝ պայթյունի սպառնալիքի պատճառով
Ոստիկանությունը ԱՄՆ Ատլանտա քաղաքի գլխավոր օդանավակայանում ստուգումներ է անցկացրել երկու օդանավերում: Իշխանությունները լուրջ ահազանգ են ստացել, թե իբր պայթուցիկ սարքեր են տեղադրված ինքնաթիռներում:
Սպառնալիքները մասնավորապես Պորտլենդից Delta և Օրեգոն նահանգից Southwest ավիաընկերությունների երկու չվերթների համար էր:
Երկու ինքնաթիռներն էլ հաջող վայրէջք են կատարել, իսկ ուղևորները դուրս են բերվել:
Ըստ WJCL հեռուստաընկերության, ոստիկանությունը բոլորին ստուգելու և հարցաքննելու է, դրանից հետո ուղևորներին կթույլատրվի հեռանալ օդանավակայանից: