Լոս Անջելեսի օդանավակայանի բեռնափոխադրումների կենտրոնը տարհանվել է պայթյունի սպառնալիքի պատճառով
Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանի բեռների կենտրոնը տարհանվել է։ Այդ մասին հաղորդվում է օդանավակայանի Twitter-յան էջում։
Ինչպես փոխանցում է gazeta.ru-ն, պատճառը եղել է կասկածելի առարկան։ Ներկա պահին մասնագետներն ուսումնասիրում են այն, որը հայտնաբերվել է կենտրոնում։
Այդուհանդերձ, չվերթների հետաձգում չկա։ Առայժմ այլ մանրամասներ չեն հաղորդվում։