Վաղը Մայր Աթոռում տոնական պատարագ կմատուցվի
Հայաստանի զինված ուժերի կազմավորման 23-րդ տարեդարձի կապակցությամբ հունվարի 25-ին` ժամը 11.00-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր տաճարում կմատուցվի Սուրբ պատարագ՝ նվիրված Հայոց բանակին:
ՀՀ զինված ուժերին նվիրված գոհաբանական մաղթանք կմատուցվի ՀՀ ԶՈՒ զորամասերին մերձակա եկեղեցիներում և զորամասերի մատուռներում: